Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Հայաստանում մեկնարկ է տրվում ռուս-իտալական ներդրումային նախագծին

Հայաստանում մեկնարկ է տրվում ռուս-իտալական ներդրումային նախագծին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խոշորագույն ներդրումային հարթակի՝ Поток.Диджитал-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և Mikro Kapital հոլդինգի (քարշերինգ «Делимобиль», «Город денег» p2p հարթակ) ստրատեգիական նախագծերի տնօրեն Դարիո Պելացցոն մեկնարկ են տալիս Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված Khachen (Խաչեն) սոցիալապես պատասխանատու քրաուդֆանդինգային հարթակին։

Պանդեմիկ երկու տարիների ընթացքում զգալիորեն արագացել է ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը և աճել է սոցիալապես պատասխանատու բիզնեսի նշանակությունը։ Մեծ պոտենցիալ ունեցող զարգացող երկրներին այժմ անհրաժեշտ են տնտեսության խթանման նոր մեթոդներ։

Այս միտումները համադրող որոշումը սոցիալապես պատասխանատու քրաուդֆանդինգային հարթակն է, որը խթանում է առանձին վերցրած երկրի՝ Հայաստանի, տնտեսությունը՝ միջնորդավորված փոքր և միջին բիզնեսի զարգացմամբ։

Աշխարհի ցանկացած երկրի բնակիչը կարող է ներդրում անել ռեալ բիզնեսի մեջ, ստանալ ռեալ ապրանք և օգնել ռեալ ձեռներեցներին։

Արմեն Մինասյան, Khachen հարթակի մտահղացման հեղինակ և համահիմնադիր

«Եթե ուսումնասիրենք հայկական տնտեսության մասին պաշտոնական աղբյուրներում առկա հաշվետվությունները, կտեսնենք ՀՆԱ-ի մասին ընդհանուր տվայլներ, արտահանման և ներկրման ծավալներ, տնտեսության ճյուղերի մասին տվյալներ։

Առանձին տողով՝ զբոսաշրջություն

Փոքր և միջին բիզնեսի մասին վերջին պաշտոնական հաշվետվությունը 2018-2019թթ է թվագրված։ Դա չի նշանակում, թե նման վերլուծություն առկա չէ։ Սակայն եթե համեմատենք այս իրողությունը Ռուսաստանում գործող փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության ծավալի հետ, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում այս ոլորտի զարգացմամբ ավելի ակտիվորեն է անհրաժեշտ զբաղվել։

Առաջատար երկրների փորձը ցույց է տալիս. ամուր միկրո և փոքր բիզնեսն ավելի կարևոր է տնտեսության համար, քան նույնիսկ խոշոր բիզնեսը և ազգային կորպորացիաները։ Հայաստան ներդրումների հոսքն ապահովելը բարդ է՝ ելնելով երկրի տնտեսության ներկա վիճակից, պանդեմիայից, պատերազմի հետևանքներից և գեոպոլիտիկ լարվածությունից։ Դասական ներդրողների մեծամասնությունը գնահատում է միայն շահույթի և ռիսկերի հարաբերակցությունը։ Առավել ևս, որ փոքր բիզնես-նախագծերով նրանք առանձնապես հետաքրքրված չեն։

Միևնույն ժամանակ բարեգործությունն այն գործիքը չէ, որն արդյունավետ է բիզնես-խնդիրների լուծման համար։ Բարեգործությունն անհրաժեշտ է և առավելագույնս արդյունավետ, երբ խոսքը ծայրահեղ իրավիճակների և կյանքի փրկության մասին է։ Նման նախադրյալների դեպքում բիզնեսի քրաուդֆանդինգային ֆինանսավորումը ամենատրամաբանական լուծումն է։

Բարդ իրավիճակում ութ միլիոնանոց սփյուռքի առկայությունը թույլ է տալիս փոխարինել ավանդաբար ներհոսող արտասահմանյան կապիտալը։ Մինչ այժմ հայկական սփյուռքի, որը, ըստ տվյալների, տարեկան 2 մլրդ դոլար է ուղղում Հայաստան, հիմնական գործիքն են բարեգործությունը, զբոսաշրջային ծախսերը և բարեկամներին դրամական փոխանցումները։ Մենք առաջարկում ենք խելացի ֆինանսական գործիք, որը հասու է յուրաքանչյուրին՝ անկախ բնակավայրից, և որն էական օգնություն է ցուցաբերում երկրի տնտեսությանը։ Եկել է ժամանակը՝ զարգացնել բիզնեսը և ապահովել մարդկանց աշխատանքով»։

Ֆերդինանդո Պելացցո, Khachen հարթակի դիտորդական խորհրդի նախագահ

Ունենալով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման մեծ փորձ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների և ԱՊՀ երկրների զարգացումների ծրագրերում սկսել եմ աշխատել 1991 թվականից։ Իտալիայում ՀՆԱ-ի 80%-ը գոյանում է փոքր և միջին բիզնեսի սեգմենտում։ Այդ պատճառով էլ բանկերը միշտ այն ֆինանսավորելու նոր գործիքներ էին փնտրում՝ ներառյալ վարկային կոնսորցիումների օգտագործումը՝ փոքր և չապահովված ձեռնարկությունների ռիսկերն ապահովելու նպատակադրմամբ։

Այնուհետև ներդումների այլ տեսակներ ի հայտ եկան՝ միկրովարկավորումն ու քրաուդֆինանսավորումը։ Khachen-ը քրաուդֆանդինգային հարթակ է բիզնեսի համար, որի հիմքում ընկած է հայ ձեռներեցների արտադրանքի գնումը կամ նախապատվերը։ Եթե սպեկտրի մի կողմում պատկերացնենք բարեգործությունը, մյուս կողմում՝ շահույթ ստանալուն ուղղված ավանդական ներդրումները, ապա քրաուդֆանդինգը մոտավորապես այդ սպեկտրի կենտրոնում է։ Հայաստանը և Իտալիան հնագույն երկրներ են, որոնց համար բնորոշ են փոքր բիզնեսն ու մեծ սփյուռքը՝ ողջ աշխարհում։ Հնարավորություն տալ սփյուռքին օգնել պատմական հայրենիքի իրենց ազգակիցներին՝ սա սեփական արմատների մասին հիշողության պահպանման արժանապատիվ միջոց է։

Աղքատների և հարուստների միջև անդունդն ավելի է խորանում, իսկ միջին դասակարգի քանակն անկասելիորեն նվազում է նույնիսկ աշխարհի զարգացած երկրներում։ Ընդ որում միջին դասակարգը տնտեսական գործընթացների թափանցիկության և ժողովրդավարական սկզբունքների երաշխավորն է։ Khachen-ի մեխանիզմը օգտակար կլինի մեծ թվով մարդկանց, ովքեր ցանկանում են սեփական ձեռքերով և սեփական բիզնեսով կերտել իրենց ապագան։

Դարիո Պելացցո, Khachen հարթակի համահիմնադիր

«Նախորդ դարում ընդունված էր համարել, որ տնտեսության համար գլխավորը հումքային բազան է։ Այժմ սովորաբար ասում են, թե առաջին տեղում տեխնոլիգիաներն են։ Իմ կարծիքով, սա ևս այնքան էլ ճիշտ չէ։ Ո՞վ է ստեղծում տեխնոլոգիաները։ Ո՞վ է կանգնած տեխնոլոգիաների, կամ, առհասարակ, ցանկացած աշխատանքի արդյունքի հետևում. մարդիկ։

Մենք ստեղծել ենք մի գործիք, որը հնարավորություն է տալիս ներդրում անել առանձին վերցրած երկրի մարդկային կապիտալի մեջ։ Khachen-ի նպատակներից մեկը Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Որպես սկիզբ մենք նպատակ ունենք մինչ 2028թ ստեղծել նոր 5000 աշխատատեղ՝ այսինքն, տարեկան 130 հաջողված նախագիծ փոքր բիզնեսի սեգմենտում( ներառյալ գործող բիզնեսի ընդլայնումն ու նոր բիզնեսի գրանցումը)։ Հետագայում նպատակադրված ենք արդեն միջին բիզնեսին ուղղորդված ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։ 5-ամյա կտրվածքով պլանավորում ենք հարթակի հիման վրա մեկնարկ տալ equity crowdfunding-ին»։

Khachen հարթակի մասին

Մինչ 2022թ ավարտը պլանավորվում է Հայաստանի տարածքում միկրո- և փոքր բիզնեսի սեգմենտում 150 նոր նախագծի մեկնարկ իրականացնել։ Առաջին տարվա ընթացքում ներդրումների մոտավոր ծավալը 300-400մլն ռուբլի է։ Մասնաճյուղերը. արտադրություն, սննդամթերք, զբոսաշրջություն, կրթություն։ Մշակույթի և սպորտի ոլորտի նախագծերը ևս ենթակա են հրապարակման։

Դիտորդական խորհրդի կազմը.

Ֆերդինանդո Պելացցո, Khachen-ի դիտորդական խորհրդի նախագահ

1990 թվականից աշխատում է Ռուսաստանում, և արտասահմանում գործող հիմնական իտալական բանկային հաստատություններում ավելի քան 40- ամյա ղեկավար աշխատանքի փորձ ունի։ 2007-2021թթ ղեկավարել է իտալական UBI Banca Group-ի մոսկովյան ներկայացուցչությունը։

Ռուսաստանյան Բանկերի Կառավարման Ասոցիացիայի (АРБ) գործող խորհրդատու է, ինչպես նաև աշխարհի 14 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում (Mikro Kapital Armenia)։

Դարիո Պելացցո, Khachen հարթակի համահիմնադիր

Procter & Gamble-ի՝ Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում գործող արդյունաբերական կազմակերպությունների խոշոր նախագծերի (ավելի քան 100 մլն ամերիկյան դոլար) կառավարման բազմամյա աշխատանքային փորձ ունի։

Վերջին երեք տարիներին գլխավորում է «Делимобиль» քարշերինգի և Mikro Kapital հոլդինգի ֆինտեխ և սքորինգ նախագծերը։ Ազատ տիրապետում է անգլերենին, իտալերենին, ռուսերենին։ Տեխնիկայի և տեխնոլոգիայի մագիստրոսի որակավորում է ստացել Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական համալսարանում։

Առաջնորդական, ֆինանսների կառավարման, ֆինտեխ և տվյալներ առարկաների մասնագիտացված դասընթացներ է ավարտել համապատասխանաբար Կոլումբիայի համալսարանում, Հարվարդի բիզնես դպրոցում, Օքսֆորդի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT):

Արմեն Մինասյան, մտահղացման հեղինակ և հարթակի համահիմնադիր

2012 թվականից զբաղվում է փոքր և միջին բիզնեսի համար ֆինանսական գործիքների մշակմամբ և վաճառքով, ինչպես նաև ֆինտեխ նախագծերի կառավարմամբ։

2018-2020թթ գլխավորել է Ռուսաստանի առաջին քրաուդլենդինգային հարթակը՝ «Город денег»-ը, որը Mikro Kapital Group միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է։

2020թ հուլիսի 1-ից «Поток.холдинг»-ի գործընկեր է և Ռուսաստանի խոշորագույն ներդրումային հարթակի՝ «Поток. Диджитал»-ի գործադիր տնօրեն։

Աշոտ Երիցյան

2003 թվականից աշխատում է ֆինանսների ոլորտում, և լիզինգային ընկերություններում ղեկավար աշխատանքի ավելի քան 11-ամյա փորձ ունի։ 2015թ նշանակվել է «Национальная Лизинговая Компания» (Mikro Kapital Group) ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն։

2020 թվականից գլխավորում է МС Интермарк Авто (Mitsubishi Corporation)-ի ֆինանսային լիզինգի բաժինը։

Ագնեսսա Սարգսյան

2009թ գլխավորել է «Подари жизнь» բարեգործական հիմնադրամի հայկական ուղղությունը։ Հաջորդող երկու տարիներում ավելի քան 100 երեխա ստացել է բուժման համար անհրաժեշտ ամենը։ 2012 թվականից համագործակցել է Ռուսաստանի և Հայաստանի բազմաթիվ բարեգործական հիմնադրամների հետ, սոցիալական նախագծերի իրականացման համար հավաքագրել ավելի քան 800մլն ռուբլի։ Այժմ ֆանդրայզինգի և հաղորդակցման ոլորտի անկախ խորհրդատու է, մեծահասակներին օգնության «Живой» հիմնադրամի (Ռուսաստանի Դաշնություն) և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի (Հայաստանի Հանրապետություն) հոգաբարձուների խորհրդի անդամ։

Արամ Ֆունդուկյան

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կոմերցիոն տնօրեն (2011 թվականից), ակումբի Ակադեմիայի տնօրեն։ Նրա կառավարման տարիներին մի քանի տասնյակ մասնաճյուղ է բացվել։ Սկսնակ ֆուտբոլիստների համար բոլոր դասընթացներն անվճար են։ Տնօրենի պաշտոնավարման 10-ամյա հոբելյանի դրությամբ 31 քաղաքում գործում էր 43 մասնաճյուղ։

Նիկոլայ Պետրոսյան

Նիկոլայը կանգնած է Чемпионат.com պորտալի ստեղծման ակունքներում։ Պորտալը ռուսական ֆուտբոլի մասին փոքր կայքից վերաճեց ռուսական սպորտ մեդիայի առաջատարներից մեկին։ Այնուհետև Նիկոլայը Adidas СНГ-ի PR տնօրենի կարգավիճակում կառավարել է ավանդական ԶԼՄ-ների հետ հաղորդակցման ոլորտը, SMM թիմը և կարծիքների առաջատարների հետ աշխատանքը։

2017թ նոյեմբերին Նիկոլայի՝ որպես մարկետինգի տնօրենի գլխավորած թիմը ռուսական շուկա բերեց առաջին միջազգային բուքմեքերին. bwin-ը (նախկինում՝ մադրիդյան «Ռեալի» հովանավորը) դարձավ Ռուսաստանում լեգալ գործող առաջին արտասահմանյան ընկերությունը։

2018-ի նոյեմբերին Նիկոլայը միացել է ESforce Holding-ի թիմին, ուր զբաղեցնում է մեդիա ուղղության տնօրենի պաշտոնն ու պատասխանատու է Cybersport.ru. առաջատար կիբերսպորտային պորտալի զարգացման համար։

2021-ի հունվարին Նիկոլայը զուգահեռաբառ գլխավորել է RuHub-ի կիբերսպորտային թողարկումների և մեկնաբանությունների ստուդիան։

Սոցիալապես վերափոխող ներդրումների մասին

Համաձայն McKinsey-ի տվյալներին, 2019թ գլոբալ իմպակտ-ներդրումները գերազանցել են 30 տրիլիոն դոլարը, ինչը 68% ավելի է, քան 2014թ: Աշխարհը և բիզնեսը ակնհայտորեն փոխվում են. Morgan Stanley-ը հաղորդում է, որ 2020թ սոցիալական ներդրումներով զբաղվող ֆոնդերն իրենց ցուցանիշներով գերազանցել են ավանդական պորտֆելներին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]