Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Արմավիրի քաղաքային մարզադաշտը վերանորոգումից հետո նորից շահագործման հանձնվեց  

Արմավիրի քաղաքային մարզադաշտը վերանորոգումից հետո նորից շահագործման 
հանձնվեց

 

ԱՐՄԱՎԻՐ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի քաղաքային մարզադաշտը վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությունը կատարեցին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Արարողությանը ներկա էին և մարզադաշտի ենթակառուցվածքներին ծանոթացան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Արմավիրի քաղաքային մարզադաշտում իրենց հանդիպումները հիմնականում կանցկացնեն Հայաստանի երիտասարդական և պատանեկան թիմերը: Այս մարզադաշտում հնարավոր է իրենց հանդիպումները կանցկացնեն նաև Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է հիմնական ֆինանսական միջոցները ծախսել: Վերանախագծումը և շինարարական աշխատանքները կազմել են 688 միլիոն դրամ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Վերջինս շեշտեց, որ ֆեդերացիան հաջորդ տարի շահագործման կհանձնի Վանաձորի և Աբովյանի քաղաքային մարզադաշտերը, ինչպես նաև Գյումրու քաղաքային մարզադաշտը կլուսավորվի:

Արմավիրի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 3 100 հանդիսական: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]