Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային համաձայնագիր կնքել համաճարակի կանխարգելման համար

ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային համաձայնագիր կնքել համաճարակի 
կանխարգելման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս կոչ է արել որքան հնարավոր է շուտ բանակցել միջազգային համաձայնագրի շուրջ՝ ապագա համաճարակները կանխելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՀԿ ղեկավարն այս մասին հայտարարություն է կատարել նոյեմբերի 29-ին Ժնևում:

«Այս ամենը կկրկնվի, եթե դուք՝ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչներդ, չհամախմբվեք և միաձայն չասեք՝ այլևս երբեք: Կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալը վկայում է այն մասին, որ համավարակը չի ավարտվել: Ահա թե ինչու աշխարհին անհրաժեշտ է նոր համաձայնագիր»,-ասել է նա:

Աշխարհի տարբեր երկրներ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ներթափանցումը կանխելու համար: Ինչպես շատ պետություններ, Հայաստանը ևս աֆրիկյան մի շարք երկրներից մուտքի հետ կապված սահմանափակումներ է մտցնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am