Հասարակական

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում գրանցել է 12 մլն 351 հազ. ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում գրանցել է 12 մլն 351 հազ. ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո նոյեմբերի 25-ին տեղի ունեցած 24-րդ հեռուստամարաթոնի արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է12 մլն 351 հազ. ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից,հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայաստանի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

«Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում