1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե Ղալեչյան

Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե 
Ղալեչյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային անվտանգությունը այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Հայաստանի ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է, հիմնանորոգվում են բազմաթիվ ճանապարհներ, բարեփոխումներ են իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում: Պետք է նշեմ, որ մեր ուշադրության կենտրոնում են նաև ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները, ուստի ճանապարհային անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանալու են մեր ոլորտի զարգացման հրամայականը: Պետք է արձանագրենք, որ ճանապարհային անվտանգությունն  այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է»,- ընդգծեց Ղալեչյանը:

Նախարարի տեղակալը կարևորեց Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը ընդունելու և ունենալու հրամայականը և հույս հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանն արդեն կունենա ազգային ռազմավարություն:

«Առաջիկա մեր ռազմավարությունն ուղղված է լինելու ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական էական փոփոխություններ բերելուն »,- եզրափակեց Ղալեչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]