Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վահագն Խաչատուրյանը ևս «Apple»-ից ստացել է նամակ իր հեռախոսի վրա հնարավոր հաքերային հարձակման մասին

Վահագն Խաչատուրյանը ևս «Apple»-ից ստացել է նամակ իր հեռախոսի վրա հնարավոր 
հաքերային հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ևս «Apple»-ից ստացել է նամակ այն մասին, որ իր հեռախոսը, հնարավոր է, ենթարկվել է հաքերայիհ հարձակման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Վահագն Խաչատուրյանը նշեց կառավարության նիստից հետո ՝ լրագրողների հետ զրույցում:

«Երկու օր առաջ իմ հեռախոսին նույնպես այդպիսի հաղորդագրություն եկել է: Կարծում եմ, որ շատերին հարցնեք, կպարզվի՝ կրկին եկել է նման հաղորդագրություն: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի ընկերություն է: Միայն մեզ մոտ չէ, որ նման խնդիր է առաջացել: «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է կատարել: Մենք հետևել ենք այն ցուցումներին, որոնք կան: Մնացած մեկնաբանություններն այն մասին, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ դիմեք հենց իրենց»,-ասաց նախարարն՝ ընդգծելով, որ այն ինչ կատարվել է, իրենք գնահատել են որպես հարձակում կամ հարձակման ցանկություն  Հայաստանի Հանրապետության, տվյալ դեպքում առանձին քաղաքացիների դեմ:

Ընդդիմադիր որոշ գործիչներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ «Apple»-ից նամակ են ստացել իրենց հեռախոսները հարձակման ենթարկելու փորձերի մասին: Ընդդիմադիր գործիչները մեղադրում են իշխանություններին: Իրենց հեռախոսների վրա հնարավոր հաքերային հարձակման մասին նամակներ ստանալու մասին հայտնել են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am