Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանության ծառայողներն ափիոնի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

Ոստիկանության ծառայողներն ափիոնի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ 
կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները Վաղարշապատի բաժին բերման ենթարկված 43ժամյա տղամարդու «Օպել» ավտոմեքենայի պահախցում հայտնաբերել են, որը նրան իրացրած 35-ամյա տղամարդը կալանավորվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալներն էին ստացել, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների և Արմավիրի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։ Արդյունքում՝ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների օպերատիվ տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ «Օպելի» պահախցում հայտնաբերվեց մոտ 100 գրամ ափիոն։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ափիոնը 43-ամյա տղամարդուն իրացրել էր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ Նրա բնակարանի խուզարկությամբ իրավապահները մարիխուանա հայտնաբերեցին։ 35-ամյա տղամարդը կալանավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քրեական գործի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։   

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am