Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ավստրիան կրկին կսահմանի ամբողջական լոքդաուն

Ավստրիան կրկին կսահմանի ամբողջական լոքդաուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան կդառնա Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որը Covid-19-ի պատճառով կրկին ամբողջական լոքդաուն կսահմանի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավստրիայի բնակչության մոտավորապես երկու երրորդը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, որը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արևմտյան Եվրոպայում:

Երկրում վարակակիրների թիվը մայրցամաքում ամենաբարձրերից են՝ 7 օրում 100 հազար մարդու հաշվով՝ 991 դեպք:

«Մեզ չի հաջողվել համոզել բավականաչափ մարդկանց պատվաստվելու համար», - ասել է կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը:

Լոքդաունը կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին: Իսկ պատվաստման պահանջն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am