Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 799 դեպք. մահերի թիվը նվազել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր332 հազար 713 դեպք, որոնցից301 հազար 856-ը`առողջացած, 7212-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 հազար 243բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 8148 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք, առողջացել է 1903 քաղաքացի, արձանագրվել է մահվան 29 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 289 հազար 360-ի: