Հասարակական

Սյունիքի մարզի դժվարանցանելի հատվածներում կլինեն տաքացման կետեր 

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի դժվարանցանելի հատվածներում կլինեն տաքացման կետեր 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի սահմանամերձ բնակչությանը ցանկացած պահին օգնելու համար կան տրանսպորտային միջոցներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: ԱԻ նախարարը նշեց, որ շարունակում է գործել Շուռնուխում տաքացման կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան-Գորիս ճանապարհի՝ Տաթև տանող խաչմերուկում:

«Տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ և տրանսպորտային միջոցներ, որոնք տեղափոխելու են մարդկանց խցանումների ժամանակ: Եղանակային անբարենպաստ պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք երկու օրվա ընթացքում կտեղափոխենք Սյունիքի սահմանամերձ գյուղեր»,- ասաց Փիլոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում