Տնտեսություն

ԱԺ-ն քննարկում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով առաջնային թիրախ է սահմանվել անվտանգային հարցերի, կրթական համակարգի, ինչպես նաև ներառական և որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս խնդիրների առաջնային լուծումը պետք է հիմքեր ստեղծի հաջորդ տարիների ընթացքում ձևավորվող բարձր տնտեսական արդյունքների համար, ինչն իր հերթին պայմաններ կապահովի կարևորագույն նշանակության՝ առողջապահական և սոցիալական ապահովության, ինչպես նաև հասարակական կյանքի և այլ առաջնային հարցերի կարգավորմանը ուղղված ծրագրերի համար»,- նշեց Խաչատրյանը։

Ըստ Ֆինանսների նախարարի՝ Կառավարությունը թիրախավորում է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը` տարեկան առնվազն 7 տոկոս, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9 տոկոս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում