Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում  նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիի շտապօգնության կայանն ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր և տեղում հայտնաբերել 2003 թվականին ծնված Տ. ՈՒ.-ին կրծքավանդակի ծանր վնասվածքով:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է  շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am