Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը համերգով կնշի Առնո Բաբաջանյանի 100- ամյակը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը համերգով կնշի Առնո Բաբաջանյանի 100-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային ծրագիր կկազմակերպվի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում:

Ելույթներ կունենան դաշնակահար Հայկ Մելիքյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը,  դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահար Նաիրա Հակոբյանը, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը` Էդուարդ Թադևոսյան (1-ին ջութակ), Սյուզի Երիցյան (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), Անժելա Սարգսյան (թավջութակ): Համերգը կվարի Օլյա Նուրիջանյանը։ 

Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները. «Էքսպրոմտ», «Մեղեդի», «Վաղարշապատի պար», «Էլեգիա դաշնամուրի համար», «Վեց պատկեր դաշնամուրի համար», Վոկալիզ ձայնի և դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Կվարտետ թիվ 3` նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին: 

Երեկոյի ընթացքում ներկաները տուն-թանգարանի համերգասրահում կարող են վայելել նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը (լուսանկարները` տուն-թանգարանի հավաքածուից)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am