Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում Է 252 միլիոնին

 COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում Է 252 միլիոնին

 ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 251 միլիոն 941 հազար 758: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 79 հազար 990 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 46 միլիոն 852 հազար 276 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 759 հազար 676-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 414 հազար 186-ի, իսկ  ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 462 հազար 690 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 924 հազար 598 հիվանդացած, նրանցից մահացել Է 610 հազար 224 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 653,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2340, Հնդկաստանում՝ 331, Բրազիլիայում՝ 2844 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am