Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևան և Վանաձոր քաղաքների որոշ հասցեների, Սյունիքի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Երևան և Վանաձոր քաղաքների  որոշ հասցեների, Սյունիքի մարզի մի շարք գյուղերի 
գազամատակարարումը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին Երևանի, Սյունիքի և Լոռիի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/1, 10/2, 10/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-17:00-ն`Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մամիկոնյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Ժամը 09:00-18:00-ն`Սյունիքի մարզի Գորհայք, Սառնակունք, Ծղուկ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների, «ՍԿ Կազ» ՍՊԸ-ի, իսկ 10:00-17:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան, Աբովյան, Կարբիշև փողոցներով և Բանակի փողոցի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի, Նարեկացի 4-րդ փողոցի և Նարեկացի փողոցի թիվ 47, 49 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am