Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքում ԻՊ-ի հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի

Իրաքում ԻՊ-ի հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Դիյալայի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է անվտանգության ուժերի մի աղբյուր:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել Էր հարձակման հետեւանքով վեց զոհվածների մասին: «ԻՊ-ի խմբավորման հարձակման հետեւանքով Դիյալայի հյուսիսարեւելյան Միքդադիա շրջանի Ռաշադ գյուղում զոհվել Է 12 մարդ, ութը տուժել են»,-հայտարարել Է աղբյուրը:

2017 թվականի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության նկատմամբ տարած հաղթանակի մասին: Իրաքյան բանակը, ժողովրդական աշխարհազորի եւ միջազգային կոալիցիայի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում Է զինյալներից զտումները եւ ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման գործողություններն առանձին շրջաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am