Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արգենտինայում հաստատել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգությունը

Արգենտինայում հաստատել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունները կրկին հաստատել են ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգ լինելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Արգենտինայի առողջապահության նախարարությունը:

Ապրիլին նախարարությունը հրապարակել է հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութն ավելի արդյունավետ իմունային պաշտպանություն է ապահովում, քան  երկրում կիրառվող այլ պատվաստանյութերը: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացած մարդկանց շրջանում ամենաքիչն են կորոնավիրուսով վարակի դեպքեր արձանագրվել:

Կորդովայի ազգային համալսարանը ևս հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ  «Սպուտնիկ-V»-ն արդյունավետ է գործում նաև կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ: Այն առավել արդյունավետ է, քան «ԱստրաԶենեկան» և «Սինոֆարմը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am