Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մի հաջողության պատմություն - մեկ հարկի ներքո

Մի հաջողության պատմություն - մեկ հարկի ներքո

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: A1 Group-ը 2018 թ.-ին Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:

«Շենքը բավականին հետաքրքիր ճարտարապետական կառույց է, որը վերակառուցման կարիք ուներ: Հաշվի առնելով բիզնես տարածքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, գաղափար առաջացավ վերակառուցել այն եւ դարձնել Բիզնես կենտրոն, ինչը եւ իրականացրեցինք Կոնվերս Բանկի հետ: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացանք այսպիսի գեղեցիկ կառույց»,-ասում է  A1 Group-ի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում  բիզնես տարածքների նկատմամբ պահանջարկը սկսել է աճել: Ընկերությունը մտադիր է եւս մեկ Բիզնես կենտրոն հիմնել:

«Քանի որ մեծ նախագծերի իրականացումը սեփական միջոցներով բավականին բարդ  է, բոլոր ընկերությունները դիմում են վարկային միջոցների:  Նախագիծը մենք նախատեսում ենք իրականացնել Կոնվերս Բանկի հետ համատեղ՝ հաշվի առնելով առկա հաջողված ծրագրերը»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:

Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է Բանկի պաշտոնական կայքում՝ www.conversebank.am

Բանկը ՓՄՁ վարկավորում է իրականացնում նաեւ առցանց հարթակում՝ https://www.conversebank.am/hy/smeconversebank/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am