Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 243,6 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 243,6 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 243 միլիոն 657 հազար 129: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 947 հազար 967 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 45 միլիոն 444 հազար 260 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը կազմել Է 735 հազար 941:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 175 հազար 468-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը երկրում հասել Է 454 հազար 269 մարդու:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 729 հազար 763 հիվանդացած, մահացել Է 605 հազար 644 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 802 միլիոն 200 հազար 233 չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 636,8:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2268, Հնդկաստանում՝ 325, Բրազիլիայում՝ 2823 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am