Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Քաղաքացիները ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով» ինքնաձիգներ ու զինամթերք են կամավոր հանձնել

Քաղաքացիները ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով» ինքնաձիգներ ու 
զինամթերք են կամավոր հանձնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկով» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, արդյունավետ է եղել ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգներ ու զինամթերք։

««Կալաշնիկով» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է կարաբին հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ մի տղամարդ կամավոր հանձնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ  նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]