Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

COVID-19-ից մահացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել Է 70-ի. Military Times

COVID-19-ից մահացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել Է 70-ի. Military Times

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի այն զինծառայողների թիվն, ովքեր մահացել են COVID-19-ի հարուցած բարդություններից, հասել Է 70-ի: Հոկտեմբերի 22-ին այդ մասին հաղորդել Է Military Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակությունը նշել Է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի զինված ուժերում, ինչպես եւ ամբողջությամբ վերցված երկրում, նկատվել Է կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մահացության նվազման միտում՝ հուլիսի վերջին դրա կտրուկ աճից հետո, ինչից հետո զինված ուժերում այդ ցուցանիշն ավելի քան կրկնապատկվել Է համավարակի սկզբից ի վեր ամբողջ նախորդող ժամանակամիջոցի տվյալների համեմատությամբ: Այսպես, հոկտեմբերի 13-ից մնչեւ 20-ը (վերջին տվյալները) արձանագրվել Է երեք զինծառայողների մահ քովիդից, ինչն ամենացածր շաբաթական ցուցանիշն Է օգոստոսից ի վեր, իսկ ոչ լրիվ հոկտեմբերին՝ 11 մահացու վախճան հիշյալ պատճառով:

Ընդամենը, թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի զինված ուժերում արձանագրվել Է COVID-19-ով վարակման 248 865 դեպք, հոկտեմբերի 13-ից մինչեւ 20-ը՝ 1 282, իսկ նախորդ շաբաթվա ընթացքում՝ 863 դեպք: Այն ժամանակ, երբ օգոստոսին այդ շաբաթական ցուցանիշը կազմել Է միջինը վարակման ավելի քան 4 հազար դեպք: Սեպտեմբերից այն սկսել Է աստիճանաբար նվազել: Պենտագոնի ներկայացուցիչ մայոր Չառլի Դիտցի խոսքով՝ քովիդից մահացած զինծառայողներից միայն մեկն Է մասնակիորեն պատվաստված եղել այդ հիվանդության դեմ: «COVID-19-ից մահացած զինծառայողներից ոչ մեկը լրիվ պատվաստված չի եղել,- ասել Է նա հրատարակությանը:- Մենք հուսով ենք, որ զինված ուժերում պատվաստման տեմպերի արագացմամբ (բանակում) այդ ողբերգությունները շուտով կդադարեն»: Ամերիկացի այն զինծառայողների թիվն, ովքեր հրաժարվում են COVID-19-ի դեմ պատվաստվելուց, ներկայումս չի գերազանցում մի քանի հարյուրը:

Առայժմ, Military Times-ի տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված չԷ զինծառայողների 10 տոկոսից պակաս մասը (զինված ուժերի անձնակազմի շուրջ 30 տոկոսը՝ ազգային գվարդիականների եւ պահեստայինների հաշվառմամբ): Նրանք պետք Է պատվաստվեն միչեւ նոյեմբեր - դետեմբեր կամ պատիժ կրեն ընդհուպ մինչեւ արձակումը: ԱՄՆ-ի պատշպանության նախարար Լլոյդ Օսթինն օգոստսի 24-ին կարգադրություն Է արել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում սկսել երկրի զինված ուժերում: Նա չի ճշտել պատվաստման արշավի ավարտման ժամկետները՝ դա հանձնարարելով յուրաքանչյուր զորատեսակի հրամանատարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am