ՄԱԿ-ին առընթեր Չինաստանի մշտական ներկայցուցիչը կոչ է արել ԱՄՆ-ին՝ Տայվանը չներքաշել պատերազմի մեջ
12:16, 22 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր Չինաստանի մշտական ներկայցուցիչ Չժան Ցզյունը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ Տայվանում իրադրությունը չտանել վտանգավոր ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առանձին երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ը, վտանգավոր գործողություններ են ձեռնարկում, Տայվանում իրադրությունը տանում են վտանգավոր ուղղությամբ: Կարծում եմ, որ ներկայում մենք պետք Է հորդորենք ԱՄՆ-ին՝ դադարեցնել նման պրակտիկան: Ոչ ոք շահագրգռված չԷ Տայվանին պատերազմի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, թե դա ԱՄՆ-ին ինչ-որ բան կտա»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում