Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ իրենք տվյալներ չունեն Իրանում ուրանի գաղտնի հարստացման վերաբերյալ

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ իրենք տվյալներ չունեն Իրանում ուրանի գաղտնի հարստացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ տեղեկատվություն չունի, ինչը կարող Է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան Է հարստացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ այն մասին, որ նրանք դրանով են զբաղվում»,-Գրոստին Վաշինգտոնի Սթիմսոն կենտրոնում կայացած ճեպազրույցում պատասխանել Է համապատասխան հարցին:

Նա հավելել Է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետեւելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»: «Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,-ասել Է Գրոսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]