Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Pfizer-ի պատվաստանյութի ուժեղացված դոզան բարձր արդյունավետություն է ցույց տվել

Pfizer-ի պատվաստանյութի ուժեղացված դոզան բարձր արդյունավետություն է ցույց 
տվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pfizer-ի և BioNTech- ի կողմից մշակված Covid-19-ի պատվաստանյութի ուժեղացված դոզան 95.6 տոկոսով  արդյունավետություն է ցույց տվել վիրուսի, ներառյալ «դելտա» շտամի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին վկայում են ընկերությունների կողմից հրապարակված տվյալները:

Ընկերությունները հայտնել են, որ փորձաքննությունը, որը դեռևս չի վերանայվել, փորձարկել է 16 և ավելի բարձր տարիքի 10 000 մասնակցի շրջանում:

Pfizer-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր պատվաստանյութի կրկնակի դոզայի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է ՝ վկայակոչելով մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ արդյունավետությունը 96 տոկոսից իջնում է 84 տոկոսի՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 4 ամիս անց:  Որոշ երկրներ արդեն սկսել են ուժեղացված դեղաչափեր տալու ծրագրերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am