Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին

Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարել Է TRUTH Social սեփական սոցիալական ցանցի առաջիկա գործարկման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Hill-ը:

«Ես ստեղծել եմ TRUTH Social-ը եւ TMTG-ը (Trump Media & Technology Group) Մեծ տեխնոլոգիաների բռնապետությանը դիմակայելու համար: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «Թալիբան»-ը հսկայական ներկայություն ունի Twitter-ում, բայց ձեր սիրելի նախագահին հարկադրել են լռել: Դա անընդունելի Է»,-ասվում Է Թրամփի հայտարարության մեջ, որը մեջբերում Է թերթը:

Նա ուրախություն Է հայտնել, որ շուտով կկարողանա «ճշմարտությունը հրապարակել TRUTH սոցիալական ցանցում»: «TRUTH-ը հիմնված Է բոլորին ձայն տալու առաքելությամբ: Ես ուրախ եմ, որ շուտով կսկսեմ իր մտքերը կիսել սոցիալական արդարության մասին եւ կպայքարեմ Մեծ տեխնոլոգիաների դեմ: Բոլորը հարցնում են ինձ՝ ինչո՞ւ ոչ ոք չի դիմակայում Մեծ տեխնոլոիաներին: Դե ինչ, շուտով»,-հավելել Է Թրամփը:

2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգություններից հետո բազմաթիվ սոցիալական ցանցեր, ներառյալ Twitter-ը եւ Facebook-ը, արգելափակել են Թրամփի օգտահաշիվները: Ավելի ուշ նա արդեն բացել Է սեփական առցանց-նախագիծը, իսկ նրա նախկին աշխատակիցները հուլիսի 1-ին գործարկել են GETTR սոցիալական ցանցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am