Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին

Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել Է 300 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:

Ղազվան ալ Զավային բռնվել Է «երկրի սահմաններից դուրս անցկացված հետախուզական գործողության» ընթացքում, հայտարարել Է վարչապետը: Իրաքի հետախուզության երկու աշխատակիցներ գործակալությանը հաղորդել են, որ գործողությունն անցկացվել Է իրաքյան ուժերի միջոցով՝ անունը չնշված հարեւան երկրի աջակցությամբ:

Ղազվան ալ Զավային Իրաք Է ուղարկվել երկու օր առաջ: Բաղդադի Քարադա շրջանում իրականացված ահաբեկչությունն ամենամահաբերն Է դարձել Իրաքում 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժման ժամանակներից ի վեր: Պայթուցիչ նյութով հանդերձված բեռնատարը պայթել Է լեփ-լեցուն առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: Զոհերից շատերը մահացել են պայթյունից հետո շենքը ճարակած հրդեհի հետեւանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am