Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է ՕԽ վարկանիշային մրցաշարերի սկզբունքները
15:38, 18 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքում անցկացվել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այնտեղ հաստատվել են Փարիզում 2024թ. կայանալիք 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի սկզբունքները:
Ընդհանրապես որակավորման մրցաշարերում ընտրության չափանիշները սահմանում են միջազգային մարզական ֆեդերացիաները:
Մարզիկների և թիմերի որակավորման ճշգրիտ պահանջները կհրապարակվեն եկող մրցաշրջանի սկզբին:
Փարիզի վարկանիշայինները կսկսվեն 2022թ. հունիսին և կավարտվեն 2024թ. հունիսին:
Գործկոմի քննարկած թեմաներից մեկն էր Չինաստանում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում