Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռեալ»-ն ուզում է երկարաձգել պայմանագիրը Բենզեմայի հետ

«Ռեալ»-ն ուզում է երկարաձգել պայմանագիրը Բենզեմայի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Արքայական ակումբի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բենզեմային, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:

Այս կերպ «սերուցքայինները» փորձում են նաև խթանել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը:

Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 8 խաղի, դարձել 9 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am