Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սամուել Սևյանը ԱՄՆ շախմատի առաջնության առաջատարներից մեկն է  

Սամուել Սևյանը ԱՄՆ շախմատի առաջնության առաջատարներից մեկն է

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը Սամուել Սևյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 10 տուրից հետո Սևյանը 6 միավորով երեք առաջատարներից մեկն է: Նույնքան միավոր ունեն նաև Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Կանանց մրցաշարում Տաթև Աբրահամյանը, 10 հնարավորից հավաքելով 5 միավոր, դեռևս 5-րդն է:

ԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 12 գրոսմայստեր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 194 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am