Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար 
կնվազի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 21-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին կփչի հարավ-արևմուտքից՝ 5-10 մ/վ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

 

Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]