Տնտեսություն

Վարչապետն անհրաժեշտ է համարում խաղողագործների միավորումն ու ասոցիացիաների ստեղծումը

1 րոպեի ընթերցում

Վարչապետն անհրաժեշտ է համարում խաղողագործների միավորումն ու ասոցիացիաների ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում խաղողագործների միավորումը և ասոցիացիաների ստեղծումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով գյուղոլորտում առկա խնդիրներին:

«Խաղողագործները պետք է ձևավորեն որևէ ասոցիացիա, որ կարողանան մյուս տարվա համար բանակցել մթերողների հետ ու անհրաժեշտության դեպքում նաև կառավարության առաջ հարցեր բարձրացնել աշխատանքային մակարդակում։ Ամեն անգամ գալ ու օգոստոսին հիշել, որ խաղողի մթերման խնդիր կա...», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդքան էլ ճիշտ չէ, որպեսզի կառավարությունն ընկերություններին ասի. «Գիտե՞ք ինչ, այսքանով պետք է մթերեք»:

«Դա խաղող արտադրողների ու մթերողների բանակցությունների ու շուկայական հարաբերությունների կարգավորման հարց է: Սա գյուղատնտեսական ինստիտուտների համակարգերի կայացման առումով շատ կարևոր է»,- ասաց կառավարության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում