Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՊՀ-ն հարկադրված Է տնտեսական անվտանգության բնագավառում նոր լուծումներ որոնելու պատժամիջոցների պատճառով

ԱՊՀ-ն հարկադրված Է տնտեսական անվտանգության բնագավառում նոր լուծումներ որոնելու պատժամիջոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն սպառնալիքները, որոնք ծառանում են ԱՊՀ-ի երկրների հանդեպ, մշտապես կերպարանափոխվում են: Այսպես, միավորման պետությունները հարկադրված են ոչ ստանդարտ լուծումներ որոնելու տնտեսական անվտանգության բնագավառում՝ Արեւմուտքի միակողմանի պատժամիջոցների ֆոնին, հայտարարել Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ ելույթ ունենալով Հետախուզական գործունեության հացերի շուրջը ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների տասնյոթերորդ խորհրդակցությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՊՀ-ի երկրները համատեղ ուժերով մշտական հիման վրա մշակում են միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության կազմակերպված հանցավորության, թմրամաքասանենգության եւ գունավոր հեղափոխությունների հակազդման միջոցներ, նշել Է նա: «Բայց սպառնալիքները մշտապես կերպարանափոխվում են: Համավարակն ստիպեց նորովի նայելու կենսաբանական անվտանգության խնդիրներին: Միակողմանի պատժամիջոցները հարկադրում են որոնելու ոչ ստանդարտ լուծումներ տնտեսական անվտանգության բնագավառում»,- նշել Է Պատրուշեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am