Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ բանակցություններ կվարեն Շվեյցարիայում

Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ բանակցություններ կվարեն Շվեյցարիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը եւ Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ ԿԿ-ի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար Յան Ցժեչին այս շաբաթ բանակցություններ կվարեն Շվեյցարիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հայտնել Է South China Morning Post թերթը:

«Չինաստանի ամենաբարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչին այս շաբաթ Շվեյցարիայում բանակցություններ կվարի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ, հայտարարել են հանդիպման մանրամասներին իրազեկ աղբյուրներ»,- գրում Է թերթը:

«Նրանց միջեւ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հոկտեմբերի 6-ին: Դա գրեթե մեկ ամիս անց Է երկու երկրների ղեկավարներ Սի Ցզինպինի եւ Ջո Բայդենի միջեւ կայացած հեռախոսազրույցից հետո»,- մեջբերում Է հրատարակությունն աղբյուրի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am