Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լավրովը, Շոյգուն, Շմելյովան եւ Պրոցենկոն չեն ընդունել Պետդումայի մանդատները

Լավրովը, Շոյգուն, Շմելյովան եւ Պրոցենկոն չեն ընդունել Պետդումայի մանդատները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Շոյգուն, Սերգեյ Լավրովը, Ելենա Շմելյովան եւ Դենիս Պրոցենկոն չեն ընդունել պատգամավորական մանդատները: Այդ մասին վկայում Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նշվում Է, որ Պետդումայի պատգամավորների դաշնային ցուցակը, որոնք ընտրվել են դաշնային ընտրատարածքներում, գլխավորել Է Աննա Կուզնեցովան: «Միասնական Ռուսաստանի» առաջին հնգյակից այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ նրանում նշված չեն եղել:

Կուզնեցովան խորհրդարանում կղեկավարի մայրության, մանկության եւ ընտանիքի աջակցության պաշտպանությունը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Էր, որ Լավրովն ու Շոյգուն ընտրական արշավից հետո կշարունակեն աշխատանքը ԱԳ նախարարության եւ ՊՆ ղեկավարի պաշտոններում:

«Միասնական Ռուսաստանի» նախընտրական համագումարում Վլադիմիր Պուտինը նշել Էր կուսակցության նախընտրական ցուցակի առաջնորդների հնգյակին: Նրանում տեղ են գտել պաշտպանության նախարար եւ կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Կոմմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Ռուսաստանում երեխայի իրավունքների գծով լիազոր Աննա Կուզնեցովան եւ Հայրենական ժողովրդական ճակատի (ՀԺՃ) շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am