Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական թատրոնի «Սկապենի արարքները» ներկայացումը «Թատերական Լոռի» փառատոնում

Ռուսական թատրոնի «Սկապենի արարքները» ներկայացումը «Թատերական Լոռի» 
փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ.-Բ. Մոլիերի «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 26-րդ միջազգային փառատոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի սեպտեմբերի 29-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում և սեպտեմբերի 30-ին Ալավերդու մշակույթի տանը:

Դերակատարներն են Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։

Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանը, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանը։

«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021-ի մայիսի 28-ին։

«Թատերական Լոռի» 26-րդ փառատոնին մասնակցում են ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, թատերախմբեր Թբիլիսիից և Եգիպտոսից: Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ. կներկայացվեն դրամատիկ, կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ՝ այս կերպ թատերատոնին առավել մեծ մասսայականություն հաղորդելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am