Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Ագարակ քաղաքի բնակիչը

ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել 
է Ագարակ քաղաքի բնակիչը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնից 2021թ. սեպտեմբերի 25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում քաղաքացին խոչընդոտել է ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի  աշխատակիցների հետ, այնուհետև եղբոր հետ միասին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն առերևույթ գործադրած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչներ են, եղբայրներ:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Եղբայրներից մեկը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am