Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյան

ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ 
Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքներիբավարարված և գոհ պետք է հեռանա Գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՔԿԱԳ գործակալության աշխատակիցներին այս հանձնարարականն է այսօր տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Գործակալության նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին ներկայացնելիս։

Նախարար Անդրեասյանը շնորհավորել է Գործակալության պետին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արտաշես Խալաթյանն իր իրավաբանական հարուստ փորձառությունն ու արհեստավարժությունը կներդնի ոլորտում մեկնարկած բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և օրենսդրական լուծումներով կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Անդրադառնալով ոլորտում հատկապես վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանին և, դիմելով, աշխատակիցներին, ընդգծել, որ համատեղ ուժերով քաղաքացիների համար կստեղծեն հանրային ծառայութունները ավելի բարձր որակով մատուցող Միասնական գրասենյակներ։

Արտաշես Խալաթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար պատիվ է Նախարարության աշխատակազմին միանալ այս փուլում՝ մեկնարկած բարեփոխումներին նոր որակ հաղորդելու հստակ առաքելությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am