Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավելի քան 40 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել ՌԴ-ի 43 տարածաշրջանների ընտրություններում

Ավելի քան 40 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել ՌԴ-ի 43 տարածաշրջանների ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում անցկացված ընտրությունների ընթացքում 40 հազար 605 քվեաթերթիկ անվավեր Է ճանաչվել երկրի 43 տարածաշրջանների 157 ընտրատեղամասերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 24-ին հայտարարել Է ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան: «Ներկայում հանձնաժողովների կողմից անվավեր Է ճանաչվել 40 հազար 605 քվեաթերթիկ, դա 0,0004 տոկոսն Է»,- Պամֆիլովան ասել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Նրա խոսքով՝ քվեաթերթիկների անվավեր ճանաչվելու պատճառների թվում են. խոտանը քվեաթերթիկների տիրաժում, որոնք թույլ չեն տվել հաշվել նշումները, արտագնա քվեարկության անորակ ձեւակերպված գրանցումները, ընտրական հանձնաժողովների անդամների կողմից քվեաթերթիկների լրացումն ընտրողների փոխարեն, սեյֆ-փաթեթի կամ շարժական արկղի ամբողջականության կամ կնքման կանոնների խախտումը, շարժական արկղի մեջ մեծ թվով քվեաթերթիկների հայտնաբերումը, դրոշմանիշների բացակայությունը քվեաթերթիկների վրա եւ այլն:

«Անկասկած, իրավապահ մարմինների կողմից ավելի մանրամասնորեն կհետազոտվեն քվեաթերթիկների լցոնումները, որոնք թույլ են տրվել Ադիգեյի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետություններում, Բրյանսկի, Իվանովսկի, Կեմերովոյի եւ Մոսկվայի մարզերում»,-հավելել Է Պամֆիլովան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am