Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Alitalia ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 160 չվերթ

Alitalia ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 160 չվերթ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Alitalia ավիաընկերությունը չեղարկել է սեպտեմբերի 24-ին ծրագրված ներքին և արտաքին ավելի քան 160 չվերթ՝ կապված աշխատակիցների կողմից հայտարարված գործադուլի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ավիաընկերության կայքում, որտեղ հայտնում են նաև, թե ինչպես կարելի է փոխել նախապես գնված տոմսը կամ ստանալ փոխհատուցում:

Alitalia-ի աշխատակիցների գործադուլը պայմանավորված է ընկերության ներսում վերափոխումներ անելու որոշման հետ: Մասնավորապես, նրանք բողոքում են հոկտեմբերից նախատեսվող աշխատատեղերի կրճատումների առնչությամբ, միջինում 40 տոկոսով կրճատվելու են աշխատավարձերը:

1946 թվականին հիմնադրված Alitalia-ի ֆինանսական խնդիրները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ: Այն 2014 թվականից պաշտոնապես դադարել է լինել ազգային ավիափոխադրող, երբ սնանկացման եզրին հայտնված ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը փոխանցվել էր Միացյալ Արաբական Էմիրությունների Etihad Airways-ին:  Սակայն ընկերությունը դրանից հետո էլ շարունակում էր տարեկան կորցնել կես միլիարդ եվրո, իսկ Etihad Airways-ի ներդրումները չէին բերել ցանկալի արդյունք:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]