Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը. Վալերի Բուայե

Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը. Վալերի Բուայե

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:

«Հայաստանի անկախության այս օրը եկեք չմոռանանք երկու երկրների կապերը: Սա հարուստ Հայաստանն է ՝ ավելի քան 2 000 տարվա մշակույթով և ուժեղ ինքնությամբ։ Սա Հայաստանն է, որը պայքարում էր Ֆրանսիայի կողմից մեր ազատության համար։ Հայաստանը, ինչպես և Ֆրանսիան, պատմության փորձություն է անցել։ Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ իր գոյատևման և իր ժողովրդի գոյատևման համար։

Հայաստանի անկախության այս օրը նախկինի պես բախվել է հազարավոր երիտասարդների մահվան, հազարավոր վիրավորների և հայ բանտարկյալների ընտանիքների անորոշությանը։

Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսուհի ուզում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է և կարող է միշտ ապավինել նրա լիակատար աջակցությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Բուայեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]