Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 20-ին, 22-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

 

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ը, 24-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի ցերեկը և 24-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]