Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Պեկինում

Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Պեկինում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Air France ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ AF393 չվերթը, թռիչքի կեսից վերադարձել է Պեկինի օդանավակայան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատճառը ինքնաթիռի ներսում կրակի առաջացումն է եղել:

Մասնավորապես, ինքնաթիռի հետնամասում պայթյունի ձայն է լսվել և սկսել է սև ծուխ բարձրանալ:

Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]