Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար․ նախարար

Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի 
կառուցման համար․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածի հայտնի խնդիրներին:

«Դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ (խմբ. - Կապանից Գորիս տանող), որը լավը չէ, բայց որը աշխատող ճանապարհ է, և վատագույն դեպքում մենք, այսպես ասած, «Պլան Բ»-ն ունենք: Մենք հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ ճանապարհն անցնելու համար դառնա ավելի հարմար: Ինչպես նաև գիտեք, որ «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի առումով արդեն շատ մոտ ենք գործնական, խոշոր քայլեր անելուն: Կառավարությունն, իմիջիայլոց, նախատեսում է մոտավորապես 1 մլրդ դոլար (487 մլրդ դրամ) ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության մեջ», - լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի նախարարը:

Քերոբյանը չի կարծում, թե միջպետական ճանապարհին Ադրբեջանի առաջացրած խնդիրների պատճառով Իրանը կդադարեցնի բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով՝ դեֆիցիտ առաջացնելով տնտեսության մեջ:

«Ես շատ լավ գիտեմ Իրանի հետ առևտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա: Իհարկե, խոչընդոտ է առաջացել, և վստահ եմ՝ այդ խոչընդոտը կհաղթահարվի շատ մոտ ապագայում», - նշեց նախարարը:

Խնդիրները Սյունիքի միջպետական ճանապարհին սրվել էին օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական զինուժը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո իր հսկողության տակ անցած Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածները:

Սեպտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը:

Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար: Ըստ հայտարարության՝ Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և հետամուտ է լինելու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]