Պուտինի շրջապատում կորոնավիրուսով հիվանդացել է մի քանի տասնյակ մարդ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնել Է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդացել Է ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի տասնյակ մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք գիտեք, որ, ցավոք, ստիպված եղա վերջին պահին չեղարկել իմ այցը Դուշանբե, շատ եմ ափսոսում: Բայց դա կապված Է այն բանի հետ, որ մոտ շրջապատում, ինչպես գիտեք, հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդության դեպքեր, եւ դա մեկը չԷ, երկուսը չԷ, այլ մի քանի տասնյակ մարդիկ են: Իսկ այժմ ստիպված եմ մի քանի օր ինքնամեկուսացման ռեժիմ պահպանել»,-ասել Է Պուտինը՝ տեսակապի միջոցով հանդես գալով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում, որն անցկացվում Է Դուշանբեում:
Նա հավելել Է. «Ցավոք, չեմ կարող ձեր յուրաքանչյուրի ձեռքը սեղմել, ձեզ գրկել, բայց, իհարկե, մենք շահագրգռված ենք մասնակցությամբ, թող որ հեռավար կարգով՝ հանգուցային հարցերի քննարկմանը, որոնք ծառացած են մեր կազմակերպության առջեւ»:
Պուտինն ընդգծել Է, որ իրադրությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում եւ կազմակերպության անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ թե պարզապես անկայուն Է, այլեւ նոր մարտահրավերներ եւ ռիսկեր են պարունակում երկրների անվտանգության համար:
Սեպտեմբերի 13-ի ցերեկը Պուտինը հանդիպում Է ունեցել խորհրդարանականների հետ եւ ասել, որ իր շրջապատում «քովիդի հետ կապված խնդիրներ են առաջանում»:
«Ես կարծում եմ, որ պետք Է կարանտիային ռեժիմ պահպանեմ, մեզ մոտ բազմաթիվ մարդիկ հիվանդ են»,- պարզաբանել Է Պուտինը: Հաջորդ օրը ՌԴ նախագահը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել Է, որ ստիպված Է կարանտիային ռեժիմ պահպանել եւ Դուշանբեի միջոցառումներին կմասնակցի տեսակապով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում