Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը սեպտեմբերի 17-ին և 18-ին կդադարեցվի

Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը սեպտեմբերի 17-ին և 
18-ին կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Սովետական, Խանջյան, Ձերժինսկի, Նոր Ամասիա, Լուկաշին, Նաիրի, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների, կազմակերպությունների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am