«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քննարկել է երկրի առաջ կանգնած մարտահրավերները
1 րոպեի ընթերցում
![«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քննարկել է երկրի առաջ կանգնած մարտահրավերները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063185.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 14-ին հավաք է անցկացրել, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածվել Ռոբերտ Քոչարյանիի «Ֆեյսբուք»-ի էջում:
Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։
«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար: