Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եգիպտոսը շուտով կբացի ևս երկու զբոսաշրջային քաղաք

Եգիպտոսը շուտով կբացի ևս երկու զբոսաշրջային քաղաք

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել ևս երկու զբոսաշրջային քաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:

Քաղաքներից մեկը գտնվում է Կահիրեից դեպի հյուսիս 100 կմ հեռավորության վրա՝ մոտ Կարմիր ծովին:  Այն կոչվում է Ալ-Գալիալիա: Երկրորդ քաղաքը, որը կոչվում է Ալ-Ալամին, Միջերկրական ծովի ափին է՝ ոչ հեռու Ալեքսանդրիայից:

Նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկայում դեպի երկիր մուտքի ավիատոմսերի գները չեն փոխվի, ընդգծելով, որ Եգիպտոսի իշխանությունները շարունակում են աջակցություն ցուցաբերել այլ երկրներից եկող ինքնաթիռներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am