Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է պոկել բոլոր նախընտրական պաստառները

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է պոկել բոլոր նախընտրական պաստառները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկում է երկիրը «մաքրել նախընտրական տրամադրություններից», պոկել բոլոր նախընտրական պաստառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թովմասյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ ԿԸՀ հաղորդման ներկայացմանն իր ելույթում:

Ըստ Թովմասյանի՝ ընտրությունները պետական համակարգի համար փորձություն են, հասարակության համար՝ սթրես:

«Եվ մենք շարունակում ենք մինչև օրս չհաղթահարել այդ սթրեսն այն պարզ պատճառով, որ մի շարք համայնքներում կամ գրեթե բոլոր համայնքներում նախընտրական պաստառները շարունակում են փակցված մնալ»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ  արդեն սկսել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն:

Թովմասյանը նկատեց՝ շենքերի վրա և այլ վայրերում շարունակում են մնալ նախընտրական քարոզչական պաստառներ՝ հիմնականում իշխանական:

«Այնպիսի տպավորություն է, թե մարդիկ վախենում են կամ խուսափում են պաստառ պոկելուց, բայց դա նորմալ չէ: Ըստ իս՝ շատ հեշտ է կազմակերպել, որ ամբողջ երկիրը մաքրվի նախընտրական տրամադրություններից: Կարծում եմ՝ այդ մասով պետք է իմպերատիվ գործիքակազմ կիրառենք, որ ընտրություններից առնվազն մեկ շաբաթ հետո երկիրը մաքրվի նախընտրական պաստառներից»,-ասաց նա:

Պատգամավորը խնդրեց ԿԸՀ նախագահին ներկայացնել իր տեսլականը, հայտնեց իրենց քաղաքական ուժի համագործակցության պատրաստակամությունը՝ իսպառ լուծելու այդ խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am