Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:

-Հայաստանում սեպտեմբերի 4-ին նշվում է արտակարգ իրավիճակների աշխատողի օրը։

-1998 թ. սեպտեմբերի 4-ին ստեղծվեց «Գուգլ» ընկերությունը։ «Գուգլ» որոնման համակարգն ստեղծվել է որպես Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ։ Նրանք 1996 թ. աշխատում էին «BackRub» որոնման համակարգի վրա, իսկ 1998-ին դրա հիման վրա ստեղծեցին նոր «Գուգլ» որոնման համակարգը։

-1781 թ. սեպտեմբերի 4-ին իսպանացի 44 վերաբնակիչ հիմնեցին Լոս Անջելես քաղաքը:

-1842 թ. սեպտեմբերի 4-ին 284 տարվա ընդմիջումից հետո վերսկսվում է Քյոլնի տաճարի շինարարությունը:

-1870 թ. սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայում հաստատվում է երրորդ հանրապետությունը:

-1944 թ. սեպտեմբերի 4-ին Ֆինլանդիան դադարեցնում է Խորհրդային Միության հետ սկսված պատերազմը:

-1946 թ. սեպտեմբերի 4-ին մահացել է Արշակ Բուրջալյանը՝ հայ ռեժիսոր, դերասան (ծնվ.՝ 1879 թ.)։

-1928 թ. սեպտեմբերի 4-ին ծնվել է Կարլեն Աբգարյանը՝ հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987)։

-1947 թ. սեպտեմբերի 4-ին ծնվել է Վիկտոր Հովսեփյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։

-1950 թ. սեպտեմբերի 4-ին ծնվել է Օֆելյա Պետրոսյանը՝ կրթական համակարգի գործիչ:

-1829 թ. սեպտեմբերի 4-ին մահացել է ռուսական բանակի հայազգի գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը:

Ա. Հ.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am