Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ 
հյուսիս-արևելք

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am